Ադրբեջանի իշխանությանը չի հաջողվի խոչընդոտել ԱՄՆ-ի պատժամիջոցին. փորձագետ
International newsԱդրբեջանի կառավարությունը ջանքեր է գործադրում տարբեր միջոցներով, այդ թվում` լոբբիստական ընկերությունների օգնությամբ ԱՄՆ Կոնգրեսի «Ադրբեջանի դեմոկրատական ակտ» օրինագծի ընդունմանը խոչընդոտելու համար, ինչի համար ամսական նվազագույնը 50 հազար դոլար վճարով պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական ընկերության հետ:
Օրինագծով, որն առաջադրել է կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը, պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավուն քների խախտումներ թույլ տված Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ:
«Ազադլըգ»-ի հետ զրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մամեդլին համոզմունք է հայտնել, որ «լոբբիստական գործունեությամբ ադրբեջանական իշխանությունը չի կարողանալու կանխել իր դեմ ուղղվելիք պատժամիջոցների օրինագիծը»:
Նա հայտնել է, որ նախկինում լոբբիստական կազմակերպությունների համար խթանող գործոն էր այն, որ վերջինս հավատում էր Ադրբեջանի իշխանության որոշակիորեն զգաստանալուն:
«Սակայն, վերջին 2-3 տարիներին ռեժիմի` բարեփոխվելուց հրաժարվելու պատճառով լոբբիստական կազմակերպությունների մեծ մասն ընդհանրապես խուսափում էր գործ ունենալ Ադրբեջանի իշխանության հետ: Բացի այդ վերջին տարիներին արեւմտյան աշխարհում, հատկապես` ԱՄՆ-ում Ադրբեջանի իշխանության դեմ գործողություններն արդյունք չէին տալիս: բայց այս անգամ գործընթացին բավականին ազդեցիկ մարդիկ են միացել: Այդ պատճառով իշխանության լոբբիստական գործունեությունը չի կարողանալու կանխել իր ուղղվելիք պատժամիջոցների օրինագծի ընդունումը», -նշել է ադրբեջանցի փորձագե տը:
Նուրեդդին Մամեդլին ընդգծել է, որ վերջին շրջանում աշխարհի դեմոկրատական ոգով մարդիկ խստորեն քննադատում են Ադրբեջանի իշխանության հետ համագործակցող քաղաքական գործիչներին: Նա հիշատակել է օրերս Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին` Ադրբեջանի իշխանությունից կաշառք ստանալու մասին հրեական խորհրդարանում հնչած մեղադրանքները: