Պուտին-Ալիեւ երկրորդ հեռախոսազրույցն է տեղի ունեցել
International newsՈւրբաթ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի միջեւ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահները քննարկել են առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցությությունը` ընդգծելով, որ «շարունակվել են համագործակցության ակտուալ հարցերով կարծիքների փոխանակությունը»:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Շարունակվել է համագործակցության ակտուալ հարցերով կարծիքների փոխանակությունը, ամենից առաջ` առեւտրա-տնտեսական ոլորտում», -ասվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաեւ փետրվարի 25-ին: Այն ժամանակ երկու երկրների ղեկավարները կարծիքներ էին փոխանակել սիրիական կարգավորման հարցերով, ընդգծելով Սիրիայում մարտական գործողութունները դադարեցնելու մասին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացումը: