Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պրոֆեսիոնալ խորհուրդներ. ինչպես հարսանիքին ճիշտ սանրվածք ընտրել (լուսանկարներ)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Աղջկա կյանքում հարսանիքն ամենակարեւոր օրերից է, իսկ ընտրված սանրվածքը կարող է կամ հարսի իդեալական կերպար ստեղծել կամ ամբողջությամբ փչացնել այն, այդ պատճառով էլ ճիշտ է ընտրել լավ խորհրդատու։

Այս հոդվածում Wnews.am-ը կներկայացնի մի քանի գաղտնիք, որոնք էլ կօգնեն հարսանիքին ճիշտ սարվածքով ներկայանալ։

Ընտրեք հարսի զգեստ.

Զգեստն ամենակարեւորն  է, որի հետ էլ  համապատասխանեցվում են մյուս դետալները. սանրվածք, աքսեսուարներ, ծաղկեփունջ։ Սկզբում ընտրեք զգեստը, որը համապատասխանում է հենց ձեզ, որից հետո նոր մտածեք, թե այդ զգեստին ինչպիսի սանրվածք կհամապատասխանի։

bride_hairstyle_1

Իրատես եղեք.

Եթե ունեք շատ բարակ կամ կարճ վարսեր, համակերպվեք այն մտքի հետ, որ ձեր հարսանեկան սանրվածքը սահմանափակ է լինելու։ Իհարկե կարող են օգնության հասնել կեղծամները, սակայն բնականությունը միշտ էլ նախընտրելի տարբերակ է։ Եթե բնությունը ձեզ օժտել է գանգուր մազերով, գուցե դուք հենց այդպես էլ ավելի գեղեցիկ եք, քան ուղիղ վարսերով։

bride_hairstyle_11bride_hairstyle_13bride_hairstyle_16bride_hairstyle_17

Թող դրանք բնական տեսք ունենան.

Հարսանիքը, իհարկե, անսովոր եւ կարեւոր իրադարձություն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է վարսերն արհեստական դարձնեք։ Եթե ընտրված զգեստի վրա շատ զարդեր կամ քարեր կան, ապա սանրվածքը պետք է մղել երկրորդ պլան եւ այն դարձնել զգեստը լրացնող մաս։ Որքան պարզ է զգեստը, այնքան ճոխ կարող է լինել սանրվածքը եւ հակառակը. ճոխ զգեստը ենթադրում է պարզ սանրվածք։

bride_hairstyle_31

Նախքան հարսանիքի օրը փորձնական սանրվածքներ արեք.

Երբ խոսքը գնում է ձեր հարսանիքի մասին, կարեւոր է հիշել, որ եթե վարսերը վստահում եք վարսահարդարին, ամենեւին էլ չի նշանակում, որ նա կանի մի սանրվածք, որը ձեզ պարտադիր դուր կգա։ Պայմանավորվեք փորձնական հանդիպման համար, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի սանրվածքն է համապատասխանում ձեր դեմքին։

bride_hairstyle_45bride_hairstyle_41

Քող.

Մի մոռացեք, որ սանրվաքը արարողության սկզբում լրացնելու է քողը։ Այդ պատճառով էլ անպայման հաշվի առեք քողի եւ սանրվածքի համատեղելիությունը։ Գուցե ձեր կողմից ընտրված սանրվածքին ավելի կարող է համապատասխանել կարճ քողը։

bride_hairstyle_75bride_hairstyle_51bride_hairstyle_58

Ինչպես ընտրել սեփական ոճը.

Մենք ներկայացնում ենք  հարսանեկան սանրվածքների առավելություններն ու թերությունները։ Ընտրությունը ձերն է.

Արձակված վարսեր.

bride_hairstyle_102bride_hairstyle_103bride_hairstyle_104bride_hairstyle_106bride_hairstyle_107bride_hairstyle_108bride_hairstyle_109

Առավելությունները. Դրանք կախարդական եւ ճոխ են նայվում հատկապես փարթամ եւ երկար վարսերի դեպքում։ Նման սանրվածքը նաեւ հարմար է. օրվա վերջում գլուխը չի ցավա ձիգ կապած եւ բազմաթիվ ծամկալներով ամրացված սանրվածքի պատճառով։ Դուք չեք լարվի ազատ շարժումներ անելիս եւ չեք մտածի, որ սանրվածքը կարող է փչանալ կամ ծռվել։

Թերությունները. Ամենամեծ մինուսը նրանում է, որ բաց թողնված վարսերն անկանխատեսելի են։ Լոքոնները կարող են արագ կորցնել իրենց տեսքը, եթե շատ եք շարժվում։ Բացի այդ, դժվար է պահպանել փարթամությունը, եթե վարսերը բացարձակ որեւէ բանով ամրացված չեն։

Կիսահավաքած սանրվածք.

bride_hairstyle_120bride_hairstyle_112bride_hairstyle_117bride_hairstyle_114

Առավելությունները. սա երեւի թե իդեալական տարբերակն է. դրանք նույնքան ճոխ են նայվում, ինչպես բաց թողնված վարսերը եւ միեւնույն ժամանակ ապահովագրված են շուտ  տեսքը կորցնելուց։ Բացի այդ, նման սանրվածքին ավելի հեշտ է ավելացնել փոքրիկ աքսեսուարներ, պահպանել փարթամությունն ու կառուցվածքը։

Թերությունները. Այս սանրվածքը, կարելի է ասել թերություն չունի. ծայրահեղ դեպքում կարող են իրար խառնվել բաց թողնված եւ հավաքված վարսերը։

Բարձր սանրվածք.

updo_2updo_3updo_4updo_5updo_7updo_8updo_10

Առավելությունները. Նման սանրվածքը էլեգանտ տեսք է հաղորդում։ Բացի այդ, նման սանրվածքները բազմազան են, ուստի ունեք լայն ընտրություն։  Անգամ քիչ վարսերի վրա նման սանրվածքը ճոխ ու գեղեցիկ է դիտվում։

Թերությունը. շատ բարձր սանրվածքները երբեմն ձանձրալի են երեւում։ Ուժեղ ամրացված լինելու դեպքում կարող են ողջ օրն անհարմարություն ստեղծել։

Մի կողմի վրա արված սանրվածք.

bok_11bok_1bok_8

Առավելությունները. ինչպես կիսահավաքած, այնպես էլ մի կողմի վրա արված սանրվածքը թույլ է տալիս պահպանել վարսերի երկարությունը եւ չանհանգստանալ դրանց ֆորմայի համար։ Այն դիմացից գեղեցիկ է դիտվում։

Թերությունները. մի կողմի վրա արվող շատ սանրվածքներ ցածր են դասավորված լինում եւ փակում են ականջը ինչն էլ որոշ ժամանակ անց սկսում է նյարդայնացնել։ Լուսանկարներում մի կողմից ձեր սանրվածքը գեղեցիկ է դիտվում, իսկ եթե արվել է մյուս կողմից, ապա՝ ձանձրալի է թվում։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine