ԱՄՆ ղեկավարած կոալիցիան Թել Աբյադում 10 հարված է հասցրել ԻՊ դիրքերին
International newsԱՄՆ ղեկավարած միջազգային կոալիցիան Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թել Աբյադ քաղաքում 10 հարված է հասցրել, որպեսզի հետ մղի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» ներկայացուցիչները հայտնել էին, որ ԻՊ գրոհյայինները հարձակում են սկսել Թել Աբյադ քաղաքի վրա:
Մարտական գործողություններում սպանվել է ԻՊ 45 զինյալ եւ 20 քուրդ աշխարհազորային: