Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում, քան ԻՊ-ն. CNN
International newsՄինչ ԱՄՆ-ն կենտրոնացրել է իր ուժերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում` «Ջեբհաթ ան-Նուսրան», որի հեռահար նպատակն է պայքարել հենց Միացյալ Նահանգների դեմ: Նման կարծիք են հայտնում CNN ամերիկյան հեռուստաալիքի լրագրողները:
«ԻՊ-ի դեմ պայքարում առաջխաղացման արագությունը նույն բան չէ, ինչ հաղթելը, իսկ ԱՄՆ-ն արդեն թակարդի մեջ է հայտնվել Իրաքում և Սիրիայում պայքարելիս, և այդ թակարդներից շատերը լարված է եղել «Ալ-Կաիդայի» կողմից», - ասվում է հոդվածում:
Ըստ հեռուստաալիքի լրագրողների` «Ջեբհաթ ան-Նուսրան», որը «Ալ-Կաիդայի» սիրիական մասնաճյուղն է, ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ն, և քանի դեռ այդ երկու խմբավորումները մեկ ընդհանուր նպատակ են հետապնդում, այն է՝ համաշխարհային խալիֆայություն ստեղծելը, նրանք տարբեր միջոցներ են կիրառում իրենց նպատակին հասնելու համար: