Ինտերը հետաքրքրված է Բայերի կիսապաշտպանով
SportՄիլանի «Ինտերը» հետաքրքրված է Լեվերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կարիմ Բելարաբիի ծառայություններով:
Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնահերթ է համարում ծագումով մարոկկացի ֆուտբոլիստի ձեռքբերումը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչեւ 2020 թվականը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Բելարաբին մասնակցել է 22 հանդիպման եւ դարձել է 2 գոլի հեղինակ: