Պուտինի վարկանիշը նվազում է. հարցում
International newsՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում երկրի բնակչության 81 տոկոսը, չի հավանում 19 տոկոսը։ Այդ մասին վկայում են «Լևադա- կենտրոն» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի՝ փետրվարին անցկացված հետազոտության տվյալները, հայտնում է korrespondent.net-ը։
Այս վարկանիշը ցածր է 2015-ի հոկտեմբերին գրանցված ցուցանիշից. այն ժամանակ Պուտինի վարկանիշը եղել է ռեկորդային՝ 88 տոկոս։
Նախորդ տարվա փետրվարին Պուտինի գործունեությունը հավանության էր արժանացրել երկրի բնակչության 86 տոկոսը։ Մեկ ամիս առաջ նախագահի աշխատանքը դրական է գնահատել 82 տոկոսը։
Այսպիսով՝ Պուտինի աջակցությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 5 կետով։ Միևնույն ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը հավանում է 58 տոկոսը։