«Սևեռնայա» հանքահորում պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ. ԱԻՆ
International newsՎորկուտայի «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած երկրորդ պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս հինգը տուժել է:Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներինն հայտնել են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից: Այս ամբողջ ժամանակահատվում հողի տակ էր գտնվում 77 մարդ` 38 փրկ րարներ և հանքահորի 39 աշխատակիցներ:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր հինգ զոհի և մեկ տուժածի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ` զոհվել է վեց մարդ` 5 փրկարարներ և հանքահորի մեկ աշխատակից, ևս հինգ մարդ տուժել է: «Ըստ ճշտված տեղեկատվության, զոհվել է վեց մարդ: Նրանցից հինգը փրկարարներ են, մեկը հանքահորի աշխատակից է»,-հաղորդում է գործակալությունը:
Եվս հինգ մարդ տուժել է: «Նրանք դուրս են բերվել հանքահորից, և այժմ «Սևեռնայա» հանքահորի բուժանձնակազմը հետազոտություն է անցկացնում»,-հայտնել է ԱԻՆ-ը: Մյուս բոլոր փրկարարները հաջողությամբ դուրս են եկել հանքահորից: