ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով ոստիկանության սպա է սպանվել
International newsԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է Պրինս-Ուիլյամ շրջանի ոստիկանության բաժանմունքի մեկ աշխատակից, իրավապահ մարմինների ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Ըստ հեռուստաընկերության տվյալների, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 27-ի երեկոյան, երբ ոստիկանները տանը բռնություն գործադրելու վերաբերյալ ահազանգով ժամանել են դեպքի վայր: Տուժած ոստիկանների առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություն չկա, կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, Վիրջինիա նահանգի օրենքներով, ոստիկանների սպանության համար սպառնում է մահապատիժ: