Մաուրո Գևգեոզյանը հեռացվել է խաղադաշտից
SportԿոլումբիայի առաջնության 7-րդ տուրում «Ատլետիկո Բուկարամանգան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ագիլաս Դորադասի» հետ:
Տանտերերի մեկնարկային կազմում է եղել հայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: 54-րդ և 69-րդ րոպեներին հայ ֆուտբոլիստը դեղին քարտերի է արժանացել՝ հեռացվելով խաղադաշտից:
Հատկանշական է, որ «Ատլետիկո Բուկարամանգան» ոչ-ոքի է խաղացել առաջնության մեկնարկային 7 տուրերում: