Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին Թուրքիայի կողմից Սիրիայի ռմբակոծությունների պատճառով
International newsՀաշտեցման ռուսական կենտրոնը դիմել է ամերիկյան կենտրոնին Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծությունների մասին պարզաբանությունների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է gazeta.ru-ն:
«Փետրվարի 27-ի 28-ի գիշերը Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը տեղեկություն է ստացել Թուրքիայի տարածքից սիրիական Էտ-Թել էլ Աբյադ քաղաքի վրա ծանր հրետանիով զինված ստորաբաժանումների հարձակման մասին: Տեղեկությունն ավելի ուշ ստուգվել է և հաստատվել մի քանի ալիքներով, ներառյալ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների միջոցով»,- հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն:
Նախօրեին սիրիական Քուրդիստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիան չի պահպանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N 2265 բանաձևը, քանի որ սիրիական տարածքի ռմբակոծությունները շարունակվում են Թուրքիայի կողմից: