ՌԴ ՊՆ. Թուրքիայի կողմից 100 զինյալներ խախտել են Սիրիայի սահմանը
International newsԹուրքիայի կողմից 100 հոգանոց զինյալների խումբը խախտել է Սիրիայի սահմանը: Փետրվարի 28-ի առավոտյան քուրդ ապստամբները նրանց դուրս են մղել Թել-Աբյադից: Այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հարցով ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, թուրքական կողմը հրետակոծությամբ սատարել է զինյալների գործողությունները: