«Նանտն» ու «Մոնակոն» բաժանվեցին խաղաղությամբ
SportՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Մոնակոյի» հետ:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 40 միավորով 6-րդ տեղում է: «Մոնակոն» 50 միավորով երկրորդն է եւ 23 միավոր զիջում է առաջատար ՊՍԺ-ին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդտուր
«Նանտ» - «Մոնակո»՝ 0:0