Ուրալը հաղթել է Սպարտակին. Մանուչարյանը մասնակցել է հանդիպմանը
SportԿիպրոսում տեղի է ունեցել ընկերական հանդիպում ռուսական 2 թիմերի՝ Մոսկվայի «Սպարտակի» եւ Եկատերինբուգի «Ուրալի» միջեւ: Առաջինը հաջողության են հասել մայրաքաղաքայինները, սակայն 2-րդ խաղակեսում 2 գոլ են ընդունել սեփական դարպասը:
«Ուրալի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը:
«Սպարտակ»-«Ուրալ»՝ 1:2
Մելգարեխո 29-Կարոբով 60, Ստավլեց 68