Հենրիխ Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ. «Բորուսիա»- «Հոֆենհայմ»` 3-1
SportԳերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Հոֆենհայմ»-ի հետ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղի 80-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը: Մինչ այդ` խաղի 25-րդ րոպեին, «Հոֆենհայմ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ռուդի ն, ով մրցավարի կողմից 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից:
Հանդիպման 85-րդ րոպեին դորտմունդյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ՝ Ռամոսի հեղինակած գոլի շնորհիվ: Այնուհետեւ, ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին, Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ գոլի հեղինակ դարձավ Օբամյանգը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց 3-1 հաշվով:
«Բորուսիա»-ն 52 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է, իսկ «Հոֆենհայմ»-ը վաստակած 19 միավորով նախավերջին` 17-րդ հորիզոնականում: