Սիրիայում մարդիկ այլեւս չեն վախենում փողոց դուրս գալ. Spiegel
International newsՍիրիայում հրադադարի հաստատումից հետո շատ շրջանների բնակիչներ հինգ տարի շարունակվող պատերազմի ընթացքում առաջին անգամ դադարել են վախենալ իրենց տներից դուրս գալուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, գրում Է Spiegel հանդեսը:
«Սիրիայի բազմաթիվ շրջաններում մարդիկ վերստին փողոց են դուրս գալիս: Համաձայնեցված հրադադարը նրանց համար բնականոն կյանքի վերադառնալու միջոց Է»,-գրում Է գերամանական հրատարակությունը:
Այն մասին, որ Դամասկոսում եւ Հալեպում սիրիացիները կրկին փողոց են դուրս գալիս, հայտնում են լրատվական բազմաթիվ գործակալությունների թղթակիցներ: Այսպես, «Ֆրանսպրես»-ի թղթակիցը նշել Է, որ Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում անսովոր աշխուժություն Է տիրում:
«Այս զինադադարում ինչ-որ տարօրինակ բան կա,-իր զգացողությունները նկարագրում Է 45-ամյա Բեքեր Աբու Օմարը՝ Հալեպից:-Մենք վարժվել Էինք քնել եւ արթուն մնալ օդուժի եւ հրետանու հարվածների աղմուկի ներքո»:
Մինչդեռ, ինչպես հաղորդում Է Spiegel-ը, Սիրիայի հյուսիսի եւ կենտրոնի առանձին շրջաններում ռազմական գործողությունները դեռեւս շարունակվում են: Մասնավորապես, «Իսլամական պետության» զինյալները Թել Աբյադ սահմանամերձ քաղաքի շրջանում հարձակվել են սիրիացի քրդերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: