Մոսկվայում դայակի են ձերբակալել չորսամյա երեխայի դաժան սպանության համար
International newsՄոսկվայի հյուսիս-արեւմուտքում երեխայի դաժան սպանության փաստով, որում կասկածվում Է նրա դայակը, քրեական գործ Է հարուցվել: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Հետաքննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր հետաքննչական վարչությունում, «այն հարուցվել Է ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (անչափահասի սպանություն), տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Փետրվարի 29-ի առավոտյան Ժողովրդական աշխարհազորի փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանում հրդեհի մարումից հետո հայտնաբերվել Է մոտավորապես 3-4 տարեկան երեխայի մարմին՝ բռնի մահվան նշաններով: Նախնական տվյալներով՝ երեխայի դայակը Միջին Ասիայի պետություններից մեկի քաղաքացուհի Է՝ ծնված 1977 թվականին:
«Սպասելով մինչեւ ծնողներն ավագ երեխայի հետ հեռանան բնակարանից՝ նա դեռեւս չպարզված պատճառներով երեխայի սպանություն Է կատարել, հրկիզել բնակարանը եւ թաքնվել»,-հայտնել են հետաքննչական վարչությունում:
Ներկայում դայակը ձերբակալված Է: Նրա հետ աշխատում են քննիչները, պարզվում Է հանցագործության դրդապատճառը:
«Հաշվի առնելով ձերբակալվածի ակնհայտորեն ոչ ադեկվատ վարքագիծը՝ քննիչներն անհապաղ դատահոգեբուժական փորձաքննություն են նշանակել նրան»,-նշել են վարչությունում:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում հայտնել Էին, որ բնակարանում հրդեհից հետո հայտնաբերվել Է երեխայի գլխատված մարմին: «Դայակը գլուխը տարել Է իր հետ, նրան ձերբակալել են մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանում»,-ասել Է աղբյուրը: Ականատեսների տվյալներով՝ կինն ամբողջովին սեւ Էր հագնված, իսկ երեխայի գլուխը տանում Էր իր հետ: