ԻՊ-ում կանանց գումարտակ է հայտնվել
International news«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել Է կանանց գումարտակի կազմավորման մասին: Ջոկատի հրամանատար կին Է նշանակվել, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Al Arabia-ին:
Ահաբեկչուհի Նադա ալ Քաթանին ղեկավարելու Է մի ստորաբաժանում, որն ամբողջությամբ բաղկացած Է կանանցից: Նրա ջոկատը գործում Է Սիրիայի հյուսիս-արեւելքի Էլ Հասակա քաղաքում:
Ալ Բաղդադին ալ Քաթանիի հետ հանդիպել Է երկու անգամ՝ ԻՊ-ի մեջ մտնող տարբեր խմբավորումների առաջնորդների հետ կայացած խորհրդակցությունների ժամանակ: Հրատարակության աղբյուրի խոսքով՝ նա «ուժեղ բնավորության» տեր Է:
Նադա ալ Քաթանին միացել Է խմբավորմանը եւ ԻՊ-ին հավատարմության երդում Է տվել 2013 թվականին: Twitter-ում արած իր հաղորդագրություններում նա հորդորել Է կանանց՝ անդամագրվել ԻՊ-ի ջոկատներին, ինչպես նաեւ մահապարտ ահաբեկիչ դառնալու մտադրություն Է հայտնել:
MI6 բրիտանական հետախուզության տվյալներով՝ միայն 2015 թվականի ընթացքում ԻՊ-ի զինյալներին Է միացել թագավորության առնվազն 60 կին հպատակ: Նաեւ հայտնի Է, որ ԻՊ-ի շարքերում կռվում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, եվրոպական մյուս պետություններից, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ժամանած կանայք: