Yerevan, 26.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի ՆԳՆ-ը ճարահատյալ հաստատել է 25 քաղաքացիների ԼՂՀ անցնելու փորձը

International news

Ադրբեջանն այլեւս չի կարողացել թաքցնել Գաբալայի շրջանի Քյոթուքլու գյուղի 25 բնակիչների (ութ ընտանիքի անդամներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անցնելու փորձը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովը ճարահատյալ հաստատել է փաստը, որ նրանք փետրվարի 26-ի լույս փետրվարի 27-ի գիշերը փորձել են Ակնի (Աղդամի) կողմից անցնել Արցախ:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, modern.az-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրանք բոլորը հարցաքննվել են, որից հետո ուղարկվել են Գաբալա: «Հետազոտությունների արդյունքներից կախված` հարցին իրավական գնահատական կտրվի», -ասել է նա:

ԼՂՀ անցնել ցանկացած գաբալացիներից Ռամին Իսմայիլովը Meydan TV-ին հայտնել էր, որ գիշերով սպիտակ դրոշներով դեպի ԼՂՀ սահման գնալու ժամանակ իրենց շրջապատել են ոստիկանության աշխատակիցները եւ տարել բաժանմունք:

Նա ասել է, որ իրենք ցանկացել են անցնել ԼՂՀ` Գաբալայում Նաբիեւների ընտանիքի կողմից արված անօրինականությունների պատճառով:

«Նաբիեւները մեր երեխաներին անհիմն ձերբակալում են: «Ազերիգազ»-ի Բաքվի գծով ներկայացուցիչ Գարա Նաբիեւը, հարկերի նախարարի խորհրդական Մուսավեր Նաբիեւը, Քյոթուքլու գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը գնել են Գաբալան: Նրանք մեզ չեն թողնում ապրենք: Ցանկացած մարդու տուն եւ ավտոմեքենա թմրանյութ են նետում եւ ձերբակալել տալիս: Մենք այլեւս չենք կարող ապրել Գաբալայում, եւ ընդհանրապես` Ադրբեջանում: Այդ պատճաով էլ ցանկանում ենք անցնել Ղարաբաղ: Թեկուզ մեզ հայերը գնդակահարեն, ուզում ենք ազատվել Նաբիեւների զուլումից&raqu o;, -ասել է Ռամին Իսմայիլովը:

Փետրվարի 28-ին «Ազադլըգ» թերթը հայտնել է, որ Գաբալայից եւս 108 բնակիչներ պատրաստվում են փախչել Իրան: Նրանք հայտարարել են, որ ցանկանում են Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվել շրջանի դատարանի անարդարութունների պատճառով: 

Շրջանի բնակիչ Աքիֆ Իսմայիովը թերթին հայտնել է, որ դատարանը անարդարացի վճիռ` մեկ տարվա ազատազրկման  է ենթարկել իր որդուն նրա համար, որ նա ընդամենը վկա է եղել երկու երիտասարդների միջեւ թեթեւ ծեծկռտուքին: Նա պատմել է, որ բողոքով եղել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարի մոտ, որն ասել է, որ երիտասարդներին կարելի էր ընդամենը 15 օր պատժել մեկուսացմամբ: Սակայն, դատարանը չի փոխել վճիռը: Նա հավելել է, որ իր եւ մյուս դատապարտվածների մերձավորները` 108 մարդ ցանակնում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: «Այլ ճանապարհ չունենք: Մենք չենք կարող անում դիմանալ նման անարդարությանը: Ձեռքներիս սպիտակ դրոշով կանցնենք Իրան», -ասել է Աքիֆ Իսմայիլովը:

Միջադեպերի հետ կապված սուր քննարկումներ են սկսվել սոցցանցերում: Մի օգտատեր գրում է. «Արեւմուտքի առաջ ցանկացած գնով իրեն «հանդուրժողական», «մուլտիկուլտուրալ» ներկայացնող իշխանությունների երեսպաշտությունը սահման չունի: Իսկ Արեւմուտքը սեփական շահերի համար լռում է, բայց եւ հասկացնել տալիս, որ գիտի, թե ինչպիսի աղետալի վիճակում է ադրբեջանական ժողովուրդը: Այդ ժամանակ իշխանությունները բարձր ամբիոնից հայտարարում են, որ «Արեւմուտքը մեզ չի սիրում, որովհետեւ մենք մուսուլման ենք»: Իսկ իրենք ժողովրդի հսկայական ֆինանսական մ իջոցները ծախսում են արեւմտյան նախագծերի, Լուվրի, Վատիկանի, Բուլղարիայի անձավների վերանորոգման, «Եվրատեսիլ», «Եվրախաղեր», այժմ էլ` «Ֆորմուլա-1» անցկացնելու վրա: Նրանք համոզված են, որ ոստիկանական մահակներով կճնշեն ժողովրդին: Այժմ հասանք նրան, որ իշխանություններից զզված մարդիկ զանգվածաբար պատրաստվում են անցնել նույն իշխանությունների կողմից թշնամի հայտարարված հայերի կողմը: Համոզված եմ, որ հիմա իշխանությունները կպատժեն ոչ թե իսկական մեղավորներին,այլ հենց այդ մարդկանց, որոնք, վտանգելով կյանքը, փախչում են երկրից»:

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների մասին, որոնք անցել կամ փորձել էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը եւ հանձնվել Հայաստանին կամ ԼՂՀ-ին:

Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Բեյլագանի շրջանի տասնյակ բնակիչներ ի նշան բողոքի շրջանի գործադիր իշխանության կողմից իրենց տները քանդելու գործողությունների, փորձել էին անցնել ԼՂՀ տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին Վրաստանի հետ Հայաստանի սահմանում հայ սահմանապահներին էր դիմել Բաքվի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ.): նա քաղաքական ապաստան է խնդրել իր, կնոջ եւ երեք անչափահաս երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը սպիտակ դրոշը ձեռքին ադրբեջանական զինվորականների կողմից կանգնեցվել է Հայաստսնի հետ սահմանը անցնելու փորձի ժամանակ: Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ Նարիման Աղաեւը եւս 2010 թվականին սպառնացել էր ապաստան խնդրել Հայաստանում, քանի որ քննիչը նրա դստեր դիակը հանձնել էր իրեն` 1000 դոլար կաշառք ստանալուց հետո:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project