Իրանը կաթնամթերքի առաջին խմբաքանակը ՌԴ-ին կմատակարարի մինչեւ մարտի 21-ը
International newsԻրանը կաթնամթերքի առաջին խմբաքանակը ՌԴ-ին կմատակարարի մի քանի շաբաթվա ընթացքում:
Այդ մասին հայտարարել Է Իրանի կաթնամթերք արտադրողների ասոցացիայի ներկայացուցիչ Ռըզա Բաքերին:
Նրա խոսքով՝ առաջին խմբաքանակը կներառի միայն պանրի արտադրանք եւ Ռուսաստան կհասցվի մինչեւ Իրանում Նոր տարվա սկիզբը (սկսվում Է մարտի 21-ից), գրում Է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ Բաքերին հայտնել Էր, որ իրանցի արտադրողների կողմից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման գումարը 2016 թվականին կարող Է կազմել մոտավորապես 800 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: