Մակեդոնիայում սահմանապահները միգրատների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ
International newsՇուրջ 300 փախստականներ, որոնցից շատերը եղել են երեխաների հետ, շրջանցելով Հունաստանի ոստիկանական արգելքը, պատրաստվում էին անցնել Մակեդոնիայի սահմանը:
Այս մասին հաղորդում են հունական լրատվամիջոցները:
Փախստականները գրոհել են հունական Իդոմենի և մակեդոնական Գևգել ի քաղաքների միջև առկա պատնեշը: Ամբոխը գետնին է տապալել մետաղյա դարպասը, իսկ սահմանապահները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, մինչ այդ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մակեդոնիայի իշխանությունները պատրաստվում են կրկին բացել անցակետը, որը փակվել էր մի քանի օր առաջ:
Մակեդոնիան միգրանտների համար համարվում է հարմար ուղի: Նրանք ծովով գալիս են Հունաստան, այնուհետև` Արևմտյան Եվրոպայի երկրներ: