ՕՊԵԿ-ի երկրները կրճատել են նավթի արդյունահանումը
International newsՕՊԵԿ-ի երկրները փետրվարին օրական 280 հազար բարելով կրճատել են նավթի արդյունահանումը՝ հասցնելով 32.37 մլն բարելի: Ամենաշատը նավթի մատակարարումը կրճատվել է Իրաքից, Սաուդյան Արաբիան արդյունահանումը նույն մակարդակին է թողել, Իրանն ավելացնում է արտահանումը:
Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիան պահպանում է նավթի արդյունահանման տեմպերը՝ օրական 10.2 մլն բարել, ինչը վկայում է արդյունահանումը հունվարի մակարդակին պահպանելու շուրջ համաձայնագրին հետեւելու՝ Թագավորության մտադրության մասին, որը փետրվարի 16-ին կնքել են Ռուսաստանը, Քաթարն ու Վենեսուելան:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, առավելագույնս արդյունահանումը կրճատել է Իրաքը, որտեղ փետրվարի 17-ից դադարել են Քուրդիստանից օրական 600 հազար բարել հզորությամբ նավթատարով մատակարարումները: Այն, հավանաբար, չի գործի մինչեւ մարտի կեսերը: