Սննդամթերքով բեռնված մեքենաները հասել են Հալեպ
International newsՍիրիական բանակը փետրվարի 29-ին ավարտել է Խանասեր-Ասրիե ճանապարհի ամբողջական ականազերծումը եւ արտոնել սննդամթերքի բեռնատար մեքենաների մուտքը Հալեպ։ Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասեր-Ասրիե միակ ճանապարհն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման հետեւանքով լուրջ վնասներ էր կրել։ Փետրվարի 29-ին Հալեպ են հասել սննդամթերքի բեռնատար մեքենաները:
Մարտի 1-ին Հալեպ կհասնի վառելանյութ, իսկ առաջիկա օրերին` նախատեսվում է բնականոն երթեւեկության վերսկսումը: