ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խորհրդի Երեւանում կայանալիք արտագնա նիստում քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
PoliticsՄարտի 11-12-ին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը, որի ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղական սպառնալիքների դիմակայության հարցերը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբոռնին, «անցյալ տարվա վերջին սրվել են ահաբեկչական ու ծայրահեղական սպառնալիքները: Ի թիվս այլ խնդիրների դրանք, անտարակույս, այսօր առավել ակտուալ են, ուստի առաջինների թվում կլինի այն միջոցների քննարկումը, որոնք ՀԱՊԿ-ն ձեռնարկում Է այդ սպառնալիքների հակազդման ու կասեցման ուղղությամբ»:
Վիբոռնին հավելել Է, որ կարծարծվի նաեւ ընթացիկ տարում Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ-ի աշխատանքի գերակայությունների հարցը: «Համապատասխանաբար շեշտը կդրվի ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի եւ նախեւառաջ միավորված տարածաշրջանային զորքերի կառավարման համակարգի կատարելագործման վրա: Հատուկ ուշադրություն կդարձվի որոշումների ընդունման օպերատիվության, ինչպես նաեւ օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման վրա»,-նշել Է խորհրդարանականը, հիշեցնելով Հայաստանում անցկացվելիք «Կոբալտ-2016» օպերատիվ-մարտավարական վարժանքների անցկացման մասին:
Ահաբեկչության եւ ծայրահեղականության խնդիրների հետ միասին խորհրդարանականները կարծարծեն տեղեկատվական ու պարենային, ինչպես նաեւ հակաթմրանյութային անվտանգության հարցերը:
Գործակալության զրուցակիցը հավելել Է, որ հատուկ ուշադրություն Է հատկացվելու ոչ կառավարական այն կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, ինչպես նաեւ «մեր ստորաբաժանումների մարտական պատրաստությանը՝ անօրինական զինված կազմավորումների ներթափանցման ու դիվերսիոն ահաբեկչական գրոհների, թմրաթրաֆիկի, մարդավաճառության կասեցման առումով»: