Իրանում բնակչության 98 տոկոսն առողջապահական ապահովագրություն ունի
International newsԻրանի Իսլամական Հանրապետությունում մահացության դեպքերի 75 տոկոսը ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով է, այդ թվում` սրտանոթային հիվանդությունների: Արմենպրեսի հաղորդմամբ` «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցո ւմ հայտնեցԻրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին: Նրա խոսքով` նախագահ Ռոհանիի գործունեության երեք կարևոր ուղղություններից է առողջապահության ոլորտը, որին Գիտության ու կրթության նախարարությունից հետո հատկացվում է ամենախոշոր բյուջեն: «Իրանի ողջ տարածքում գոյություն ունի ընդհանուր առողջապահական ցանց, յուրաքանչյուր 2 հազար բնակչին մեկ բժիշկ և ոլորտի այլ մասնագետ է բաժին հասնում: Առողջապահության ոլորտի ծառայությունները գրեթե անվճար են, գյուղական համայնքներում քաղաքացին իր ստացած ծառայության դիմաց 3 տոկոս է վճարում, քաղաքներում` 6 տոկոս, իսկ մնացած մասը հանձն է առնում պետությունը: Բնակչության 98 տոկոսն առողջապահական ապահովագրություն ունի: Գյուղերում ազգաբնակչությունը 24 միլիոն է, որոնց համար բժշկական կենտրոններ են նախատեսված»,-Իրանում ոլորտի առանձնահատկությունները ներկայացրեց Հասան Հաշեմին:
Նա կարևորեց իրանահայ մեծ համայնքի դերը երկրի կյանքում` նշելով, որ առողջապահոթյան ոլորտում աշխատում են նաև անվանի հայ մասնագետներ:
Ինչ վերաբերում է ալյուրի հարստացմանը, նախարարի նշեց, որ Իրանի բնակչության 80 տոկոսը վիտամին D-ի պակաս ունի, դրա համար էլ ալյուրը հասատանցում են վիտամին D-ով, ֆոլաթթվով ու երկաթով: