Ադրբեջանցիների ավազակախումբը ՌԴ-ում զբաղվել է սպանություններով եւ թալանով
International newsՌուսաստանի Վոլգոգրադ քաղաքում վնասազերծվել է բեռնատարներ թալանող ավազակախումբ: Հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի երեք քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, 35-ամյա Էլնուր Հոջաեւը, 30-ամյա Ասիֆ Յուսուբովը եւ 32-ամյա Զուլֆուգար Հասանովը իրենց երկու ոչ մեծ բեռնատար ավտոմեքենաներով հետեւել են ապրանքներով բեռնված բեռնասայլերին, գիշերելով կանգառում սպանել վարորդներին եւ թալանել բեռը` իրացնելով այն հարեւան Սարատովի մարզում:
Նման մի քանի դեպքերից հետո ՌԴ իրավապահներին հաջողվել է հանցանքի վայրում ձերբակալել ադրբեջանցիներին:
Օրերս Վոլգոգրադի մարզի դատախազությունը հաստատել է երեք ադրբեջանցիների նկատմամբ մեղադրական եզրակացությունը: Նրանց սպառնում է 25-ական տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: