Թուրքիայի արդարադատության նախարարը Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական է համարում
International newsԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը թուրք լրագրողներին ազատ արձակելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն անօրինական է հայտարարել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
«Դատարանի որոշումը սահմանադրության խախտում է»,- ասել է Բոզդաղը: Անդրադառնալով այն փաստին, որ նախագահն այս որոշման առնչությամբ հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի հարգում՝ արդարդատության նախարարն ասել է, թե նման քննադատություն հնչեցնելը երկրի նախագահի ժողովրդավարական իրավունքն է: