Մեքսիկայի իշխանությունները հազարավոր ուսուցիչների են ազատում աշխատանքից
International newsՄեքսիկայի գրեթե 3,4 հազար ուսուցիչներ, որոնք չեն մասնակցել պարտադիր մասնագիտական ատեստացիային, մարտի 1-ին հեռացվելու են ծառայությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է լատինամերիկյան երկրի կրթության նախարար Աուրելիո Նունիոն:
Նրա խոսքով՝ Մեքսիկայի կրթության 134 հազար աշխատողների եւս 15,3 տոկոսը չի կարողացել անցնել ատեստացիան՝ ցուցաբերելով անբավարար արդյունքներ: Ի տարբերություն հեռացվածների, այս ուսուցիչներին կընձեռվի տարվա ընթացքում ստուգում անցնելու եւս մեկ հնարավորություն:
Ընդհանուր առմամբ ատեստացիոն թեստերը «բավարար» Է հանձնել ուսուցիչների 36,2 տոկոսը, «լավ»՝ 40,5 տոկոսը, եւ միայն 8 տոկոսն Է «գերազանց» գնահատական ստացել:
Մեքսիկայի ուսուցիչները եւ նրանց արհմիությունները վերջին տարիներին հզոր ուժ են դարձել՝ մասնակցելով տարբեր հակակառավարական ակցիաների: Ուսուցիչները (Մեքսիկայում նրանց գրեթե կեսը տղամարդիկ են) քանիցս տարածաշրջաններում գրավել են իշխանության մարմինների շենքեր, բազմահազարանոց երթերի դուրս եկել Մեխիկոյում եւ նույնիսկ արգելափակել են երկրի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը:
Նրանց բողոքների գլխավոր նպատակը եղել Է հենց կրթության բարեփոխումը, որ անուշադրության Էր մատնվել նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի կողմից եւ ենթադրում Էր կրթության ոլորտում աշխատելու իրավունք տվող նորմաների խստացում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: