Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 130 հազար միգրանտներ ու փախստականներ
International newsՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 129 հազար 455 միգրանտներ ու փախստականներ, դրա հետ մեկտեղ 418 մարդ զոհվել կամ անհետ կորել են՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Ժնեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: