Yerevan, 22.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չարենցավանի երեկն ու այսօրը՝ ըստ բնակիչների և քաղաքապետի

2006 թ-ից Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն արդեն երրորդ անգամն է վերընտրվել քաղաքապետի պաշտոնում: Վերջին ընտրություններն այստեղ անց են կացվել 2014-ի դեկտեմբեր ամսին: Քաղաքի բնակիչները մինչ այդ արդեն 8 տարի քաղաքը ղեկավարած Հ. Շահգալդյանին կրկին վստահել են այդ աթոռն ու տվել իրենց քվեն: Այս ընթացքում, սակայն, չնայած բազմաթիվ խնդիրներ լուծվել են, սակայն Չարենցավանին դեռևս չի հաջողվել ո´չ խորհրդային տարիների շուքը վերականգնել, ո´չ էլ այդ ժամանակների հմայքը:

Orer.am-ի հետ զրույցում չարենցավանցիները հիշում էին անցյալը ու թեև ներկայից այնքան էլ գոհ չէին, բայց, այնուամենայնիվ, նշում էին, որ վերջին տարիներին քաղաքում շատ բան է փոխվել: «Փողոցները լուսավորվել են, ջրամատակարարումից չենք դժգոհում: Ապրում ենք, յոլա ենք գնում, բայց ցավներս էն ա, որ մեր շեն քաղաքը ամայացել ա: Ո´չ աշխատատեղ կա, ո´չ էլ՝ հեռանկար: Երիտասարդներն էլ ստիպված հեռանում են քաղաքից»,- ասում էր թոշակառուներից մեկը: Տեղի բնակիչների բոլոր համեմատությունները խորհրդային տարիների հետ էին, իսկ երիտասարդներն այստեղ հիմնականում կա´մ չկան, կա´մ պատրաստվում են լքել քաղաքը: Ամենաշատը նրանց տանջում է աշխատատեղերի բացակայության հարցը ու նրանց խոսքով՝ եթե դա լուծվի, իրենց համար Չարենցավանից ավելի լավ քաղաք դժվար գտնվի:

«Ես այստեղ եմ ծնվել մեծացել: Բոլոր հիշողություններս կապված են իմ հարազատ քաղաքի հետ: Չեմ ուզում գնալ քաղաքից, բայց երեխաներս որ մեծանան, այստեղ ապագա չունեն: Ստիպված պետք է ես էլ մյուսների նման մի բան մտածեմ»,- ասում էր երիտասարդ չարենցավանցին, ով չցանկացավ հրապարակայնացնել իր անունը: Ընդհանուր առմամբ՝ Չարենցավան ժամանած լրագրողի աչքով ասենք, որ քաղաքը մաքուր էր, շենքերը, որոշ չափով, խնաված, սակայն որոշ բնակիչներ նշում էին, որ իրենց շենքերին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, բայց հույս ունեին, որ մի օր գարունն իրենց բակ էլ կհասնի:

Orer.am-ի հետ զրուցում Չարենցավանի երկարամյա քաղաքապետ Հակոբ Շագհալդյան էլ չհերքեց, որ քաղաքում խնդրիներ կան, բայց դրանք հնարավորությունների ներածին չափով կամաց-կամաց լուծվում են, իսկ ինչ վերաբերում է երիտասարդների զբաղվածույթան խնդրին, ապա այն, իրականում, քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներից դուրս է: «Այս տարիների ընթացքում դեռ որևէ մեկը չի դիմել մեզ Չարենցավանում գործունեություն ծավալելու համար, որ մեր կողմից առարկության հանդիպի: Ինչ վրաբերում է ներդրողներին ներգրավելու հարցին, ապա նույնիսկ երբ տեղեկանում եմ, որ ինչ-որ մի տեղ նման ցանկություն կա, անպայման գնում եմ, հանդիպում եմ, փորձում եմ համոզել, որպեսզի գան և մեր քաղաքում ներդրումներ անեն, բայց իմ խորին համոզմամբ՝ աշխատատեղերի հարցն ավելի շատ պետք է պետական ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվի»,- ասում է Հ. Շահգալդյանը:

Քաղաքապետի խոսքով՝ Չարենցավանում սոցիալական խնդիրների հիմնական պատճառն այն է, որ քաղաքը կառուցվել է արդյունաբերության հենքի վրա և այսօր, երբ գործարանները փակվել են, բնականաբար, մարդիկ դարձել են գործազուրկ: «Մեկ նկատառում ևս: Չարենցավան քաղաքը գյուղատնտեսական նշանակության նույնիսկ 1 քառակուսի մետր հող չունի: Ուստի այտեղ մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել և հոգալ իրենց առօրյա սոցիալական հոգսերը: Ինչ վերաբերում է քաղաքի բնակչության դժգոհություններին, ապա մարդիկ քաղաքապետից դժգոհ պետք է լինեն այն դեպքում, երբ աղբահանության խնդիրները լուծված չլինեն, փողոցները ասֆալտապատված չլինեն, լուսավորված չլինեն, ջրամատակարարումը նորմալ չլինի, բայց նման հարցերը քաղաքում լուծված են: Ունենք 83 հարթ տանիքով շենքեր, բայց դրանք, բնականաբար, չեն կարող բոլորը իդեալական վիճակում լինել: Դրանցից մոտ 60-70-ում մենք խնդիրներ չունենք բայց այս տարի 18 շենք կապիտալ վերանորոգելու խնդիր ենք դրել մեր առջև, որոնք կվերանորոգենք»,- ասաց Չարենցավանի քաղաքապետը:

Քաղաքապետի հավաստիացմամբ՝ Չարենցավանում կան թաղամասեր, որոնք 24-ժամյա ջրամատակարարում ունեն, իսկ որոշները 18 ժամ են ջուր ունենում: Այս պահին էլ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից ներկայումս մոտ 500 մլն դրամի ծրագիր է իրականացվում, որի արդյունքում քաղաքի մի հատվածի խողովակաշարերը փոխվել են, իսկ մյուս հատվածինը կփոխվեն մինչև տարեվերջ:

«Իմ կարծիքով՝ դրանից հետո կպակասեն ջրի կորուստները և ջրամատակարարման հարցն ամբողջովին կլուծվի: Ամեն դեպքում՝ այն ինչ հնարավոր է, իրականցվում է Չարենցավանը բարեկարգելու և ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար, բայց Չարենցավանի թիվ մեկ խնդիրը մնում է աշխատատեղերի հարցը: Եթե այդ հարցն էլ լուծվի, ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ասաց Հ. Շահգալդյանը:

Չարենցավանի քաղաքապետը չնշեց սակայն, թե իր նախընտրական խոստումներից որն է մինչ օրս կատարվել և որն է դեռ կատարմանը սպասում, բայց վստահեցրեց, որ նախընտրական ծրագրից բխող բոլոր խոստումների փաստաթղթերը խնամքով պահպանված են և եթե առիթ լինի, նա պատրաստ է բոլոր այդ փաստաթղթերը պարզ ճակատով ներկայացնել:

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026