Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի արգելել ելույթ ունենալ Ազատության հրապարակում
PoliticsԱյս պահին Ազատության հրապարակում են հավաքված «Նոր Հայաստանի», ՀԺԱՄ-ի եւ ՀԱԿ-ի աջակիցները,- հայտնում է Orer.am-ը:
Հիշեցնենք, որ օրերս թեժ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ վերնշյալ քաղաքական ուժերն արգելել էին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ելույթ ունենալ Մարտի մեկի հանրահավաքի ժամանակ:
Orer.am-ը մինչ հանրահավաքի մեկնարկը զրուցեց «Նոր Հայաստան» նախաձեռնոթյան անդամ Իրինա Հարությունյանի հետ, ով իր խոսքում նշեց, թե իրականում պատգամավորին որեւէ ոք չի արգելել ելույթ ունենալ:
«Պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը քննարկումներին ներկա չի գտնվել, ուստի նրան ոչ ոք չէր կարող արգելել կամ չարգելել հայտարարություն հնչեցնել: Եթե պարոն Փաշինյանը գար քննարկումներին, կտեղեկանար, որ հայտարարություններ քաղաքական տարբեր թիմերի ներկայացուցիչների կողմից չեն լիմելու:
Ընդամենը լինելու է մեկ միասնական հայտարարություն»,- ասաց նա: