Հայտնի է Շախմատի աշխարհի չեմպիոնության մրցախաղի անցկացման տեղն ու ժամանակը
SportՇախմատի Աշխարհի չեմպիոնության մրցախաղը տեղի կունենա Նյու Յորքում, 2016 թվականի նոյեմբերի 11-30-ը:
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է ՖԻԴԵ –ի պաշտոնական կայքում:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ մրցախաղում հանդիպելու և աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորություն կստանա մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկող Հավակնորդների Մրցաշարի հաղթողը: Հավակնորդների մրցաշարին կմասնակցի նաեւ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: