Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին
Sport«Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվել են մարտի 4-6-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ակադեմիայում կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին:
«Բանանց»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ Զավեն Բադոյանը երեւանյան թիմին միացել է 2015/16 մրցաշրջանի ձմեռային դադարի ընթացքում: Նա առաջիկայում դեռ պետք է իր պաշտոնական նորամուտը նշի թիմի կազմում: Բադոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման:
Նաիրի Մինասյանը «Բանանց»-ի ֆուտբոլային դպրոցի սան է և առաջին անգամ է հրավեր ստանում ազգային հավաքականից: