Yerevan, 01.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններն ունեն խոստումնալից հեռանկարներ. ՀՀ ԱԳ նախարար

Politics

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երևանում գտնվող՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին համատեղ մամուլի ասուլիս են անակացրել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսի իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:

Քիչ առաջ ավարտվեց տիկին Մոգերինիի հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ։

Մեր այսօրվա հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձանք նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Մենք ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ կապակցությամբ մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։

Մեր կողմից վերահաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:

Անդրադարձանք համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսության, շարժունակության, մարդու իրավունքների, ոլորտային փոխգործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակցության հարցերին։

Հիմնվելով ընդհանուր արժեքների վրա` մենք շարունակելու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը:

Ողջունում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը, որը նկատի է առնում գործընկերների նկատմամբ տարբերակման սկզբունքը։

Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումներին զուգահեռ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:

Հայաստան-Եվրոպական միություն կապերի խթանման գործում իրենց ուրույն տեղն ունեն մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը, և մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Անդրադարձանք մի շարք հրատապ միջազգային, տարածաշրջանային խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման ընդունված բանաձևը:

Քննարկեցինք միգրացիոն ճգնաժամը և փախստականների հոսքերին առնչվող հարցեր։ Տեղեկացրինք, որ Հայաստանում ապաստանել է Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստական. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք արժևորում ենք այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։

Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։

Անդրադարձանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Տիկին Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին` եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը։ Մենք համամիտ ենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Ամփոփելով` ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ։ Վստահ ենք, որ տիկին Ֆեդերիկա Մոգերինիի այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր փոխշահավետ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման և ընդլայնման համար»։

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange