Սերխիո Ռամոսը քննադատել է Խամեսին ու Իսկոյին
SportՄադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը քննադատել է իր ակումբակիցներ Իսկոյին ու Խամես Ռոդրիգեսին: Իսպանացի պաշտպանին դուր չի եկել, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Աթլետիկոյից» կրած տնային պարտությունից հետո 2 կիսապաշտպանները ներկա են եղել Opium գիշերային ակումբի երեկույթին, տեղեկացնում է Sport.es-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արքայական ակումբում դժգոհ են Խամեսի ու Իսկոյի խաղից եւ մտածում են նրանց տրանսֆերի հանելու մասին:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» դարձել էր առաջին ակումբը, որը Պրիմերայում 3 անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում «Ռեալի» նկատմամբ: Զինեդին Զիդանի թիմն արդեն 12 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային»: