Թբիլիսիի օդանավակայանը ցերեկային չվերթները ժամանակավորապես կիրականացնի գիշերը
International newsԹբիլիսիի Շոթա Ռուստավելու անվան միջազգային օդանավակայանը կաշխատի օդանավերի սպասարկման հատուկ գրաֆիկով:
Interfax-ը հայտնում է, որ մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ը այդ օդանավակայանում ցերեկային չվերթներ չեն իրականացվի: Փոխարենը դրանք կտեղափոխվեն գիշերվա ժամերին:
Օդանավակայանից հայտնել են, որ պատճառը թռիչքուղու նորոգման աշխատանքներն են:
Ռուսթավելու անվան օդանավակայանի սեփականատեր TAV Urban Georgia-ն պարտավորված է մինչև 2027-ը $30 մլն դոլարի ներդրում կատարել օդանավակայանում: