Վերսկսվում են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները
SportՄարտի 2-ին մեկնարկում են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի 2-րդ հատվածի հանդիպումները: Մարտի 2-ին տեղի կունենան « Ալաշկերտ»- «Գանձասար- Կապան» եւ «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումները:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է « Ալաշկերտ»-ը: Այս թիմը առաջնության շրջանակում անցկացրած 15 խաղից 9-ն ավարտել է հաղթանակով, 5-ը՝ ոչ ոքի, 1-ը՝ պարտությամբ: Արդյունքում վաստակել է 32 միավոր: Ձմեռային նախապատրաստական փուլում անցկացրած հավաքների ընթացքում իր հաշվին հաղթանակներ է գրանցել այնպիսի թիմերի նկատմամբ, ինչպիսիք են Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ «Սիոֆոկ»-ը , Լիտվայի A Լիգայի առաջատարներից «Սուդուվա»-ն;
Թիմից նախապատրաստական շրջանում հեռացել են 4 ֆուտբոլիստ, նույնքան խաղացողներ համալրել են թիմի կազմը: Ձեռքբերումների շարքում է նաեւ փորձառու ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը:
Առաջնության 16-րդ տուրում « Ալաշկերտ»- ի մրցակիցը «Գանձասար- Կապան»-ն է, որը 22 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է: «Գանձասար- Կապան»-ը 15 հանդիպումներից 5-ն ավարտել է հաղթանակով, 7-ը՝ ոչ ոքի, 3-ը՝ պարտությամբ:
Նախապատրաստական շրջանում կապանցիներին հաջողվել է հաղթանակ տոնել ռուսաստանյան Ռոստով քաղաքի ԲՄԱ-ի, ինչպես նաեւ այդ երկրի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ուրալ» ակումբի երիտասարդական թիմի նկատմամբ: Ձմռան նախապատրաստական փուլում թիմը լքել է 5 ֆուտբոլիստ, եւս 7-ը համալրել են կազմը:
Վաստակած 30 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»--ը առաջնության 15 խաղից 9-ը ավարտել է հաղթանակով, 3-ըէ պարտությամբ, 3-ը՝ ոչ ոքի արդյունքով:
Ձմռան ուսումնամարզական հավաքի ընթացքում փյունիկցիները հաղթել ՝են Մոսկվայի «Դինամո»-ի մինչեւ 21 տարեկանների հավաքականին, «Գանձասար- Կապան»-ին: Ակումբը համալրվել է 4 նոր խաղացողներով:
Առաջնության 16-րդ տուրում «Փյունիկ»-ի հակառակորդը «Բանանց»-ն է, որը 14 միավորով գտնվում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում: 8-րդ հորիզոնականում գործունեությունը դադարեցրոծ «Ուլիս»-ն է:
Առաջնության 15 խաղերից 5-ում «Բանանց»-ը պարտվել է, 8-ն ավարտել է ոչ ոքի արդյունքով, հաղթել միայն 2-ում:
Նախապատրաստական փուլում «Բանանց»-ն հյուրընկալել եւ նվազագույն հաշվով հաղթել է ռուսական Արմավիրի «Տորպեդո»-ին, կիպրոսյան հավաքի ընթացքում առավելության է հասել տեղի«Էրմիս»-ի նկատմամբ: «Բանանց»-ը համալրվել է 9 նոր ֆուտբոլիստներով, որոնք հիմնականում արտասահմանցիներ են:
«Ալաշկերտ»- «Գանձասար- Կապան» եւ «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումները կսկվեն 14:00-ին: