Դատարանը երկու ամսով ձերբակալեց Մոսկվայում երեխայի դաժան սպանության մեջ կասկածվող դայակին
International newsՄոսկվայի Պրեսնյայի դատարանը ձերբակալել Է Ուզբեկստանի քաղաքացուհի Գյուլչեխրա Բոբոկուլովային, որը կասկածվում Է Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում չորսամյա աղջնակի սպանության մեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Բոբոկուլովայի նկատմամբ խափանման միջոց ընտրել մինչեւ ապրիլի 29-ը ժամկետով կալանքի տակ պահելը»,-որոշումը հրապարակել Է դատավորը:
Բոբոկուլովան ինքը հայտարարել Է, թե չի առարկում իրեն ձերբակալելու դեմ:
Հետաքննությունը պնդում Է, որ Գյուլչեխրան մենակ չի գործել, որ գործում կան հրահրիչներ: Քննիչի խոսքով՝ նրանց ինքնությունն առայժմ պարզված չԷ, կատարվում Է հետախուզում:
Ավելի վաղ պատասխանելով լրագրողների հարցին՝ Բոբոկուլովան հայտարարել Է, թե «Ալլահն Է հրամայել» իրեն սպանելու աղջկան:
Ենթադրյալ մարդասպանը 38 տարեկան Է: ՌԴ Համերկրային միգրացիոն ծառայության տվյալներով՝ նա օրինականորեն Է գտնվում Ռուսաստանում, բայց աշխատանքի արտոնագիր չուներ:
Քննիչները մարտի 1-ին հարցաքննել են կասկածյալին: Նա պատմել Է, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո քաղաքացիական ամուսնության մեջ Է եղել: Բոբոկուլովայի խոսքով՝ առաջին ամուսնությունից երեք երեխաներին իրենից խլել են ազգականները:
«Մենք իրարից բաժանվեցինք, երրորդ որդուցս հետո նա ինձ փողոց նետեց: Նա ապրում Է Ուզբեկստանում: Երեխաներն ապրում են երեք հոգու մոտ. մեկը՝ ամուսնուս, երկրորդը՝ հորս, երրորդը՝ ամուսնուս քրոջ մոտ: Եվ նրանք ինձ փողոց նետեցին»,-ասել Է Բոբոկուլովան:
Ըստ նախնական տվյալների՝ երեխային սպանելու պահին դայակը հոգեկան սուր խանգարման վիճակում Է եղել: