Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել
International newsՍիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է: Բոլոր նահանգներում մարտի մեկին հանձնաժողովները եզրափակել են առաջադրումների գործընթացը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Perio News-ի ֆեյսբուքյան էջը, Սիրիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 1-ի դրությամբ նահանգներից առաջադրվել է 8 հազար 681 թեկնածու, որոնց թվում նաև հայեր կան: