Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր դիվանագիտության առջև խնդիր է դրված ամրապնդել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչը. ԱԳ նախարար

Politics

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանը շնորհավորել է մասնագիտության կրողներին եւ հանդես եկել ելույթով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարը մասնավորապես նշել է.

«Սիրելի գործընկերներ,

Այսօր մենք նշում ենք Դիվանագետի օրը, և պատակահան չէ, որ հենց այս օրն է ընտրված. մարտի 2-ին քսանչորս տարի առաջ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Հատկանշական է, որ այս տարի մենք այն նշում ենք ընդգրկված լինելով ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ որպես կառույցի ամենապարտաճանաչ անդամներից մեկը։

Դիվանագետի օրվա ընդգրկումը Հայաստանի տոնացույցում ժամանակի պահանջ էր։ Դա վկայում է այն կարևորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության և հասարակության կողմից պետության արտաքին քաղաքականությանը։

Դժվար պայմաններում տեղի ունեցավ հայկական դիվանագիտության ծնունդը. իրեն զգացնել էր տալիս կադրերի, ռեսուրսների և փորձի պակասը: Սակայն հետևողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ձևավորել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության և հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության:

Մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական և, միևնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Արցախի դեմ Բաքվի սանձազերծած պատերազմական ակտիվ գործողությունները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, Խորհրդային միության փլուզման հետ կապված դժվարությունները նախանշեցին այն բարդագույն խնդիրների առկայությունը, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար և Հայաստանի ձայնը լսելի և ըմբռնելի դարձներ ողջ աշխարհում:

Մասնագիտական առանձնահատկություններից ելնելով՝ դիվանագետների գործունեության մասին ոչ ամեն ինչ է հայտնի դառնում հանրությանը։ Կատարվում է մեծ ծավալի աշխատանք, որի միայն վերջնական արդյունքն է հայտնի դառնում։ Յուրաքանչյուր դիվանագետ պետք է հետևողականորեն, բայց համեստորեն իրականացնի իր պարտականությունները և նրան չպետք է հետաքրքրեն դափնիները: Դիվանագետի ձեռքբերումները Հայրենիքի համար են, և մեզ դա է կարևոր։

Միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ պայմաններում մեր դիվանագիտությունը ստեղծարար կերպով աշխատում է Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը բոլոր երկրների հետ՝ իրավահավասարության, փոխվստահության հիման վրա, միմյանց շահերը հարգելով։ Պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն այն երկրների հետ, ում հետ կան խնդիրներ: Հենց այս տեսլականով ենք մենք առաջնորդվում մեր գործողություններում։

Մեր դիվանագիտության առջև խնդիր է դրված ամրապնդել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչը, ապահովել մեր Հայրենիքի հարատև զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանները, առաջ մղել Հայաստանի տնտեսական շահերը, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին, ցույց տալու այն ուժն ու կարողությունները, որ առկա են մեր մեջ, առավել ամրապնդել միջազգային ասպարեզում և կազմակերպություններում մեր ակտիվ դերակատարությունը, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձ ևավորելուն միտված սեփական նախաձեռնություններով, չեզոքացնել տարբեր հարթակներում տարաբնույթ աղբյուրներից սնվող մեր դեմ ուղղված նախաձեռնությունները, ավելացնել աշխարհում մեր բարեկամների թիվը։

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, և, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են և խնդիրները, և դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլև աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները:

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի ճանաչումը:

Անցյալ տարի ամբողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տեղի ունեցան հազարավոր միջոցառումներ, նորանոր երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Հայկական դիվանագիտությունը կանգ չի առնելու, չի բավարարվելու ձեռքբերածով, մենք շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ, շարունակելու ենք նախաձեռնողական ջանքերը մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելման նպատակով։

Անցյալ տարի արտգործնախարարության ջանքերով իրականացվեց մի քանի խոշորագույն միջոցառում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների միջազգային ֆորումը, որոնք իրենց բովանդակային և կազմակերպչական առումներով եթե չէին գերազանցում, ապա չէին էլ զիջում միջազգային նմանատիպ միջոցառումների: Դա եկավ ևս մեկ անգամ ապացուցելու այն, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով հնաÖ �ավոր է իրականություն դարձնել հավակնոտ ծրագրեր, և մենք ի զորու ենք դա անել։

Հարգելի գործընկերներ,

Դիվանագետի համար աշխատանքային օրվա սկիզբն ու ավարտը, ընդմիջումը և արձակուրդը հարաբերական իմաստ ունեն, քանի որ դրանք հաճախ չեն տեղավորվում համընդհանուր ընկալումների մեջ։ Դիվանագետները հաճախ ստիպված են լինում արտերկրում արագ ադապտացվել նոր պայմաններին, պատահում է նաև շատ ծանր, դժվար, անգամ պատերազմական պայմաններին, քաշել հայրենիքի կարոտը, կրել ընտանիքի, երեխաների տեղափոխման հետ կապված դժվարությունները։ Ցանկանում եմ այսօր առանձնահատուկ երախտիքի խոսքս հղել Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում աշխատող մեր դիվանագետներին՝ մաղթելով ուժ, կորով ու անփորձանք ծառայություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։ Ցանկանում եմ ընդգծել մեր վարչատեխնիկական անձնակազմի կարևոր դերակատարությունը՝ մեր աշխատանքներին գործուն աջակցության համար։

Չեմ կարող չանդրադառնալ նաև վերջին տարիներին դիվանագիտական ծառայության շարքերը համալրած տասնյակ երիտասարդներին, ովքեր ուսում են ստացել ԱԳՆ դիվանագիտական դպրոցում: Նրանց եռանդը նոր շունչ է հաղորդել մեր աշխատանքին ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև՝ արտերկրում գործող Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Համոզված եմ, որ ապագայում այս սերունդը արժանի շարունակողը կդառնա և, ինչո՞ւ ոչ, կգերազանցի մեր սերնդի դիվանագետներին:

Այս տարի նշվող դիվանագետի օրը հատկապես խորհրդանշական է, քանզի սա առաջին տարին է, երբ մենք նշում ենք այն Արտաքին գործերի նախարարության նոր շենքում։ Կրկնեմ այն ինչ արդեն մեկ անգամ ասել էի. մենք այստեղ տեղափոխվել ենք մեր սրտերում կարոտ, ջերմ զգացմունքներ և հիշողություններ ունենալով՝ կապված նախկինի հետ։ Տեղափոխվում ենք այն նույն զգացմունքներով, ինչպես որ որևէ ընտանիք տեղափոխվում է նոր տուն: Ընտանիք, որովհետև մենք՝ դիվանագետներս, թե արտգործնախարարության կենտրոնական ապարատում, թե դեսպանություններում ապրում և գործում ենք որպես մեկ ընտանիք։ Շատ անգամ շատ ավելի ժամանակ ենք անցկացնում աշխատատեղերում, քան՝ մեր ընտանիքներում։

Բավական լավ տրամադրություններով ենք տեղափոխվել նոր շենք՝ շատ ավելի հարամարավետ և ներկայանալի: Մեր բոլորի անունից նորից շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը, նաև՝ ճարտարապետներին, շինարարներին, բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս թամանյանական ոճի նոր շենքի ծրագրի իրականացումը:

Իսկ մեզ բոլորիս շնորհավորում եմ այս նորամուտի կապակցությամբ։

Սիրելի գործընկերներ,

Ձեր շարունակական ու անխոնջ աշխատանքով դուք մեր երկրի հայելին եք հանդիսանում: Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ այդ հայելին մշտապես պահպանի այն պարզությունը և պայծառությունը, որի միջով նայելիս աշխարհի տարբեր հատվածներում լավագույնս կկարողանան ճանաչել և համակրանքով վերաբերվել Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հայ դիվանագետներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ»: 

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank