Միջազգային օլիմպիական կոմիտեն կստեղծի նոր հակադոպինգային բաժանմունք
SportՄիջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդը որոշում է կայացրել ստեղծել նոր հակադոպինգային մարմին, որը կդառնա Սպորտային արբիտաժային դատարանի (CAS) բաղկացուցիչ մաս:
Ռուսական rsport.ru կայքի տեղեկատվության համաձայն, հակադոպինգային անկախ մարմինը կգործի 2016 թ-ի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ: Սպորտային արբիտաժային դատարանի նոր բաժանմունքը կփոխարինի Միջազգային օլիմպիական կոմիտեի գործող բաժանմունքին եւ ինքնուրույն որոշումներ կկայացնի քննարկվող դեպքերի հետ կապված:
Օլիմպիական խաղերի ավատից հետո նորաստեղծ մարմինը կշարունակի աշխատանքները: Մասնավորապես, կրկնակի փորձաքննության կերթարկի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված անալիզների նմուշները:
Նման բաժանմունքի ստեղծմամբ ՄՕԿ-ը ձգտում է հակադոպինգային փորձաքննությունները դարձնել սպորտային կազմակերպություններից անկախ:
Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը: