«Լևանտե»-«Ռեալ». հայտնի է մադրիդյան թիմի մեկնարկային կազմը
SportԵրևանի ժամանակով կեսգիշերին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Լևանտե»-«Ռեալ» հանդիպումը: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
Կեյլոր Նավաս - Ռաֆայել Վարան, Պեպե, Նաչո, Ռոնալդու, Կրոս, Խամես, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Դանիլո, Բորխա Մայորալ:

Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Լևանտեն» 20 միավորով եզրափակում է աղյուսակը: