Տիգրան Պետրոսյանը «Աէրոֆլոտ Օփեն 2016»-ի առաջատարների շարքում է
SportՄոսկվայում մեկնարկած «Աէրոֆլոտ Օփեն 2016» շախմատային փառատոնի շրջանակում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, գլխավոր A մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն առավելության է հասել Ալեքսանդր Մոիսեենկոյի նկատմամբ և 2 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Ալեքսեյ Գագանովին (Ռուսաստան):
B մրցաշարին մասնակցող հայ շախմատիստներից 2-րդ խաղում անընդմեջ հաղթանակ է տոնել միայն Դավիթ Գևորգյանը:
Շախմատային փառատոնը կշարունակվի մինչև մարտի 11-ը: