Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
PoliticsԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները՝ առողջական վիճակի պատճառով: