Զիդանը ֆուտբոլիստներից առավելագույն նվիրվածություն է պահանջում
SportԻսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Լևանտե»-«Ռեալ» (1:3) խաղից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր սաներից առավելագույն նվիրվածության է պահանջում:
-Մենք 3 միավոր վաստակեցինք, և դրա համար մեծ ջանքեր պահանջվեցին: Սպասում էի, որ խաղը հենց այսպես կընթանա, գոհ եմ իմ թիմի գործողություններից: Հեշտ չէ, երբ դաշտ են դուրս գալիս քիչ խաղացող ֆուտբոլիստներ, բայց այս խաղում դա այնքան էլ նկատելի չէր:
Մեզ նվիրվածություն է հարկավոր, առավելագույն նվիրվածություն բոլոր ֆուտբոլիստներից: Սա ասում եմ և՛ հիմնական կազմի ֆուտբոլիստների, և՛ «Կաստիլյայի» խաղացողների համար,-ասել է Զիդանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: