«Դաշնակցությունն առաջին անգամ չէ, որ կողմ է կառավարման խորհրդարանական տարբերակին և, երբ իշխանությանն առաջարկում է փոփոխությունների իր տարբերակը, ուրեմն այդ հարցով փորձում է հարաբերություններ ստեղծել իշխանությունների հետ: Հիմա կընդունվի, թե չի ընդունվի ՀՅԴ-ի տարբերակը` ցույց կտա ժամանակը»: Այս մասին քաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ Orer.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Բադալյանը: Ինչ վերաբերում է «քառյակի» պառակտմանը, Արմեն Բադալյանն ասաց, որ «քառյակը» չի կարող պառակտվել, որովհետև այն իրավաբանորեն ձևավորված միություն չէ, չորս ուժերի միջև չկա ստորագրված որևէ իրավաբանական փաստաթուղթ, որտեղ ֆիքսված լինի այդ չորս ուժերի տեսակետները ներքին կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ. ««Քառյակն» աշխատանքիային հարաբերությունների ֆորմատ է: Այսինքն` հանդիպում են խորհրդարանական երեք ընդդիմադիր և մեկ` իրեն այլընտրանքային հռչակած քաղաքական ուժ և այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնում: Եթե այդ դիրքորոշումները համընկնում են , միասնաբար գործում են, եթե չի համընկնում` չեն գործում: Կան հարցեր որոնք այդ ուժերն ունեն ընդհանուր մոտեցում և աշխատում են միասին, կա նաև հակառակը: Հիմա միասին աշխատում են երկու ընդդիմադիր և մեկ այլըտրանքային ուժ»,-եզրափակեց քաղաքագետը: