Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները պրոթեզներով ակցիա են անցկացրել
International newsՂարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները Վրաստանի հետ սահմանակից Ղազախում մարտի 2-ին պրոթեզներով բողոքի ակցիա են անցկացրել «Սընըգ Քյորփու» մաքսակետում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ըստ «Ազադլիգ»-ի` նրանք հայտարարել են, որ իրենց բողոքն ուղղված է այն բանին, որ վաճառելու համար արտասահմանից Ադրբեջան բերած իրենց ապրանքները մաքսավորները ձեռքներից խլել են եւ չեն վերադարձնում: Ի նշան բողոքի, նրանք հանել են իրենց վերջույթների պրոթեզները եւ նստացույց սկսել մաքսատան մոտ:
Մինչ այժմ այդ միջադեպի վերաբերյալ դեռեւս որեւէ պաշտոնական մարմնից արձագանք չի եղել, գրում է թերթը: