Հայտնի է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» մարզային հանրահավաքների ժամանակացույցը, որին հետո տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքը: Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը համատեղ հայտարարություն են տարածել Հանրապետության մարզերում հանրահավաքների անցկացման վայրի ու ժամի մասին. Հանրահավաքաներ տեղի կունենան. սեպտեմբերի 25-ին՝ Աբովյան, 17:00, քաղաքապետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 26-ին՝ Հրազդան, 17:00, մարզպետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 28-ին՝ Սիսիան, 13:00, Սիսակ Նահապետի հրապարակ, սեպտեմբերի 28-ին՝ Կապան, 17:00, Գարեգին Նժդեհի հրապարակ, հոկտեմբերի 3-ին՝ Արարատ, 17:00, Վազգեն Սարգսյանի հրապարակ, հոկտեմբերի 4-ին՝ Իջեւան, 13:00, շատրվաններին կից հրապարակ, հոկտեմբերի 6-ին՝ Վանաձոր, 17:00, Հայքի հրապարակ, հոկտեմբերի 8-ին՝ Գյումրի, 17:00, Թատերական հրապարակ:Բարգավաճ Հայաստան Ժառանգություն Հայ Ազգային Կոնգրես 23 սեպտեմբերի 2014թ.