Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-Ֆրանսիա․ փոխայցերը, քաղաքական ու տնտեսական կապերը` թվերի լեզվով

Politics

Անկախությունից ի վեր՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնահատուկ կարևորություն է ունեցել Ֆրանսիայի հետ միջպետական բազմակողմանի հարաբերությունների զարգացումը։ Դրանք խարսխված են հայ-ֆրանսիական դարավոր առնչությունների ու երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, ֆրանսահայ հզոր հ ամայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա։

Հարաբերությունների առանձնաշնորհյալ մակարդակ

Ֆրանսիան ևս մեծ կարևորություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների, քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների մակարդակով համագործակցության խորացմանը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները, շարունակական վերելք ապրելով, վերջին տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի բնութագրմամբ՝ հասել են առանձնաշնորհյալ մակարդակի։

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունների մակարդակի մասին են վկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերը։ Բավական է նշել, որ առայսօր Հայաստանի երեք նախագահները, սկսած 1993 թ․-ից, աշխատանքային, պաշտոնական ու պետական 17 այց են կատարել Ֆրանսիա, իսկ Հայաստան այց են կատարել Ֆրանսիայի վերջին երեք նախագահները՝ Ժակ Շիրակը (պետական այց, 2006 թ․), Նիկոլա Սարկոզին (պետական այց, 2011թ․) և Ֆրանսուա Օլանդը (պետական այց, 2014 թ․ և պաշտոնական այց, 2015թ․)։ Ֆրանսիական կողմից առաջին բարձրաստիճան այցը կատարվել է դեռևս 1996 թ․ Սենատի նախագահ Ռընե Մոնորիի գլխավորությա մբ։ Բացի այդ, բազմիցս Ֆրանսիա են այցելել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորական տարբեր պատվիրակություններ։

2014 թ․ մայիսի 12-13-ը տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան: Այցի արդյունքում ստորագրվեցին մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, կողմերն ընդգծեցին, որ դրանք միտված են նոր մակարդակի բարձարցնելու հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ առկա է դինամիկ զարգացող քաղաքական երկխոսություն, որի վկայությունն են միջխորհրդարանական ակտիվ կապերը, Հայաստանի և Ֆրանսիայի՝ շուրջ 35 շրջանների և քաղաքների միջև սերտ գործընկերությունը, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական հագեցած օրակարգը, Ֆրանսիայի կողմից արդյունավետ կերպով իրականացվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև 35 իրավական փաստաթուղթ ներառող իրավապայմանագրային դաշտը, որը Ֆրանսուա Օլանդի պետական այցի ընթացքում համալրվեց ևս յոթով՝ միտված երկկողմ գործընկերության ընդլայնմա նը և ամրապնդմանը. ահա այս տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքը:

Այցի ավարտին Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը Սերժ Սարգսյանին պարգևատրեց Ֆրանսիայի «Արժանիքների համար» ազգային շքանշանով:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է եվրաինտեգրման ձգտումներում

Բարձր մակարդակի է նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների համատեքստում հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսությունը։ Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացներում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում նման աջակցությունը շարունակվում է նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո։

Հատկապես սերտ է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործացությունը։ Այս գործում նշանակալի ավանդ ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բազմիցս ողջունվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունների կողմից արդեն ավանդական դարձած այցելությունները Լեռնային Ղարաբաղ և Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից 2013 թ․ ձևավորված «Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը»:

Զգալի առաջընթաց է ապրել միջհամայնքային ու միջտարածաշրջանային մակարդակով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը։ Այդ առումով կարևոր դեր են կատարել 2010 և 2013 թթ․ Երևանում և Վալանսում տեղի ունեցած՝ ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովները։ Դրանք հնարավորություն են ընձեռել կողմերին գնահատել փոխգործակցության առկա մակարդակն ու նախանշել համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները:

Ամենաբարձր մակարդակով աջակցություն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ու Հայոց ցեղասպանության միջագային ճանաչմանը

Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ակտիվ դերակատարություն ունի Արցախյան հակամարտության կարգավորման գործում։ Ֆրանսիական կողմը մշտապես ընդգծել է, որ միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի։

Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում Ֆրանսիայի հստակ և պետական ամենաբարձր մակարդակով հաստատված դիրքորոշումը, որը վերջնականապես ամրապնդվեց 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից ստորագրված օրենքով։ Ներկայում շարունակվում է նաև Ցեղասպանությունը ժխտողների համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունման գործընթացը, որի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալով 200-ից ավելի ընկերություն

Հայաստանի և Ֆրանսիայի առևտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 71 միլիոն 192.3 հազար ԱՄՆ դոլար՝ արձանագրելով որոշակի նվազում 2014-ի համեմատ: 2015-ին արտահանումը կազմել է 6 միլիոն 062.6 հազար դոլար, ֆրանսիական ծագման ապրանքների ներմուծումը` 65 միլիոն 129.8 հազար դոլար, ոչ ֆրանսիական ապրանքների ներմուծումն էլ՝ 81 միլիոն 384.1 հազար դոլար: Հայաստանից Ֆրանսիա արտահանվում է հիմնականում թեթև արդյունաբերական արտադրանք, այդ թվում՝ բնական կամ արհեստական կաշվից իրեր, վերարկու, թիկնոց, անձրևանոց, բաճկոն, տղամարդու կոստյում, պիջակ, տաբատ: Ֆրանսիայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են ներկանյութեր, դեղամիջոցներ, օծանելիք և հարդարաջուր, շշեր և ապակյա այլ տարրաներ: 1988-2013 թթ. Ֆրանսիան Հայաստանում իրականացրել է մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ, որը երկրորդ լավագույն ցուցանիշն է Ռուսաստանից հետո, ու կազմում է Հայաստանում իրականացրած ներդրումների 12.4 տոկոսը, իսկ ուղղակի ներդրումների մասով՝ 16.4 տոկոսը: Հայաստանում գործում է ֆրանսիական կապիտալով 200-ից ավելի ընկերություն` բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, խորհրդատվական ծառայության, զբոսաշրջության ոլորտներում:

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank