2015 թվականին ԵՄ-ում ասպաստանի խնդրագիր Է ներկայացրել ավելի քան 1,25 մլն մարդ. Եվրոստատ
International news2015 թվականին Եվրամիության անդամ 28 երկրներում ասպաստանի խնդրագիր Է ներկայացրել ավելի քան 1,25 մլն մարդ, ինչը բացարձակ ռեկորդ Է դարձել ԵՄ-ի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 4-ին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
«Ապաստանի տրամադրման մասին խնդրագրերի թիվը հասել Է ԵՄ-ի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 1,25 միլիոնի»,- նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: